30 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, սակայն կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան․ պետքարտուղարություն

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, սակայն կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան․ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել․ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Միլլերը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026