Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ տնային կալանքը փոխվեց վարչական հսկողություն խափանման միջոցով
Դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։