25 Հուն
2025
-3° c ԵՐԵՎԱՆ
-3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Սրբազան

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Սրբազան

Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը, ով շարժման աջակիցների հետ Նորատուսում է:

Սրբազանն ասել է, որ այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ նա և աջակիցներից յուրաքանչյուրը մեռած կլինի։

«Այսօր մենք կառավարություն չունենք, հետևաբար բոլոր խնդիրները ծագում են դրանից։ Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել։ Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,- ասել է Սրբազանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է նաև Գառնիում և Աբովյանում տեղի ունեցած միջադեպին:
«Ցավակցություն եմ հայտնում ոստիկաններին։ Ըստ լուրերի՝ Գառնիում ու Աբովյանում քաղաքացիական անձինք կարողացել են մի տեղ ոստիկանապետին ծեծել, մյուսում՝ քարշ տալ փողոցում։ Իսկ ոստիկանները կարողանում են միայն խաղաղ ու քաղաքակիրթ մարդկանց վրա ուժ բանեցնել»,- ասել է Սրբազանը: