ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու առաջարկին
Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը․ հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի քաղաքացիների համար վիզային պարտավորությունների չեղարկման հնարավորությունը կդիտարկվի միայն հսկիչ ցուցանիշների ամբողջական կատարման դեպքում»,- ասվում է Խորհրդի հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհուրդը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի առաջարկը, որով Խորհուրդը և կազմակերպության անդամ պետություններն ամբողջությամբ կներգրավվեն երկխոսության բոլոր փուլերում ՝ ներառյալ ստուգիչ ցուցանիշների սահմանումը և գնահատումը: