Մենք չէինք ցանկանա, որ Հայատանը գնար այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը. Պեսկով
Կրեմլը հուսով է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնված համագործակցությունը չի վնասի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների զարգացմանը․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանին 10 մլն եվրոյի չափով ռազմատեխնիկական օգնությունը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ–ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- ասել է Պեսկովը: