Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդկանց կյանքը բարելավելու համար ավելի լավ բան չկա, քան արդար խաղաղություն հաստատելը․ Պետքարտուղարություն
ԱՄՆ–ն ՀՀ–ի հետ իր հարաբերությունների աստիճանը հասցրել է ռազմավարականի՝ խանգարելու «Ռուսաստանի չար նկրտումները Հարավային Կովկասի նկատմամբ և ամրապնդելու Հայաստանի կենսունակությունը»։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ կոնգրեսականների հանդիպման ժամանակ հայտարարել է պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքը։
«Վարչակազմում մենք երկու բան ենք անում. նախ՝ մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հասնելուն։ Պետքարտուղար Բլինկենը նոր է հանդիպել երկու երկրների արտգործնախարարների հետ։ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդկանց կյանքը բարելավելու համար ավելի լավ բան չկա, քան արդար խաղաղություն հաստատելը։ Ուստի՝ մենք հիմա ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- նշել է Հաքը։
USAID-ի ադմինիստրատորի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին պարզաբանել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Միացյալ Նահանգները գործնականում կրկնապատկել է Հայաստանին տրվող «օգնությունը»։