16 Նոյ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհրաժեշտ է ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանն ու երկրի սահմանները. Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Անհրաժեշտ է ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանն ու երկրի սահմանները. Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում
գրառում է արել՝ մեջբերելով Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի
խոսքերը։

«Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ
բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ Երկուշաբթի կպաշտոնականացնենք
Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը»,
– դեսպանի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը։

Հիշեցնենք, որ երեկվանից աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել ՀՀ
պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ ֆրանսիական կողմը տեղեկացրել էր Հայաստանին պաշտպանական
զենքեր վաճառելու պատրաստակամության մասին։