08 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում. այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ և այլ երկրների օտարերկրյա դեսպաններ։

Հաղորդվում է, որ երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է բազմաթիվ իրանական լրատվամիջոցների և հեռուստատեսությունների միջոցով։