Թեհրանում այսօր «3+3» ձևաչափով հանդիպում կանցկացվի
Արարատ Միրզոյանն այսօր իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի
տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:
ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում
նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Վրաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցելու
«3+3» ձևաչափով հանդիպմանը։
«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,-
նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ «3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում
2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Վրաստանը, սակայն, չէր մասնակցել։