Կհանդիպեն Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատեց` վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:
«Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում: