Սաուդիան Արաբիայում ՀՀ առաջին դեսպանն է նշանակվել
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Նշենք, որ Սաուդիան Արաբիայում ՀՀ դեսպան առաջին անգամ է նշանակվում։
Կարեն Գրիգորյանը կրթություն է ստացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում։
Զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ-ում։ Եղել է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության երրորդ քարտուղարը, ապա՝ դեսպանության խորհրդական և Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։ Եղել է ՀՀ դեսպանն Իրաքում:
Արդեն 2022 թվականից Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։