23 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի հանդուրժելու Սյունիքում այլ երկրների զինված ուժերին․ իրանագետ

Իրանը չի հանդուրժելու Սյունիքում այլ երկրների զինված ուժերին․ իրանագետ

Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։ Նա միշտ էլ դեմ է արտահայտվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը։ ABC media-ի հետ զրույցում ասել է իրանագետ Արմեն Վարդանյանը։

«Իրանը միշտ անթույլատրելի է համարել տարածաշրջանում ֆիզիակական սահմանների փոփոխությունը։ Կան նաև տեղեկություններ, որ Իրանը զսպել է Ադրբեջանին, որպեսզի չիրականացնի 2021 թվականին Հայաստանի դեմ այդ միջանցք կոչված հատվածը բացելու համար ռազմական գործողությունները։ Հիշենք նաև, որ Իրանը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավարժություն է անցկացրել, որը Ադրբեջանին ուղղված մեսիջ էր պարունակում»,- ասաց իրանագետը։

Ըստ նրա՝ Իրանի համար Սյունքին ու այդ «Զանգեզուրի միջանցք» ասվածը միշտ կարևոր նշանակություն է ունեցել՝ տարածաշրջանի վերահսկողության ու դեպի Եվրոպա ելքի համար։

«Նրանք ընդհանրապես ցանկություն չունեն այդ տարածում այլ երկրների զինված ուժերի տեսնել։ Օրինակ՝ անգամ ռուսական ներկայություն»,- ընդգծեց Արմեն Վարդանյանը։

Հայաստանի գործող իշխանության արևմտամետ լինելը պատճառ չի դառնում հայ-իրանական հարաբերությունների վատթարացմանը։ Ըստ իրանագետի՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հակաիրանական գործողություն իրականացնելու հարթակ ու գործիք չի դառնալու, ինչին գոհունակություն է հայտնում Իրանը։