22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոբախիձեն Վաշինգտոնին խորհուրդ է տվել Թբիլիսիի հետ խոսելիս հետևել սեփական տոնայնությանը

Կոբախիձեն Վաշինգտոնին խորհուրդ է տվել Թբիլիսիի հետ խոսելիս հետևել սեփական տոնայնությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վաշինգտոնին չսպառնալ Վրաստանին պատժամիջոցներով։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի այս տոնը հակաարդյունավետ է․ գրում է «Կվիրա» գործակալությունը։

«Մենք լիովին պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Վերջին երեք-չորս տարիների ընթացքում այս հարաբերություններում շատ բան է սխալ ընթացել: Ակնկալում ենք արդար, պրագմատիկ և բարեկամական քայլեր։ Շանտաժի ու սպառնալիքների փոխարեն պետք է առողջ խոսակցություն վարել»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը պատասխանել է նաև ԱՄՆ-ի խորհրդին՝ կանխել Չինաստանի կողմից Անակլիայում խորջրյա նավահանգստի կառուցումը։

«Միջին միջանցքում մեր գործառույթն ամրապնդելու համար կարևոր է առավելագույն համագործակցություն ունենալ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի ուղղությամբ։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի չինական ընկերության մասնակցությունը Անակլիայի նախագծի զարգացմանը։ Այս նավահանգստի արդյունավետ շահագործումը մեծապես կախված կլինի չինական բեռներից»,- ընդգծել է Կոբախիձեն։