Անհետ կորած 80 մարդ կարող է Ադրբեջանի կողմից գերեվարված և սպանված լինել. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Բաքվում պահվող գերիների թվի մասին տվյալներ է հրապարակել: Նա տեղեկացրել է, որ անհետ կորած 80 մարդու գերեվարման մասին տվյալներ կան, սակայն Ադրբեջանը հերքում է այն: Իրավապաշտպանը չի բացառում, որ գերեվարումից հետո նրանք կարող են սպանված լինել:
Ընդհանուր առմամբ`2020 թվականից հետո հայրենիք է վերադարձել 210 գերի, այս պահին, ըստ Բաքվի, իրենց մոտ կա 23 գերի, որոնցից 5-ը 44-օրյա պատերազմից հետո են հայտնվել գերության մեջ, իսկ 16-ը՝ անցած տարի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո։