Լիբանանի «Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը Լիբանանի հարավային սահմանի մոտ․ գրում է РИА Новости-ն՝ հղում տալով իր անանուն աղբյուրին։
«Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ Լիբանանի հարավային սահմանի մոտ», – ասել է աղբյուրը։
Օգոստոսի 1-ին շարժման առաջնորդ Հասան Նասրուլլան, ելույթ ունենալով Իսրայելի կողմից «Հեզբոլլահ» – ի ղեկավարներից մեկի ՝ Ֆուադ Շուքրի եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության կապակցությամբ, հայտարարել է ուրբաթ առավոտից սկսած իսրայելական ռազմական դիրքերի վրա հարձակումների վերսկսման մասին՝ Գազայի աջակցության ճակատի շրջանակներում, որը բացվել է շարժման կողմից պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների սկսվելուց հետո: