ԱՄՆ Պերտքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադաձել է ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալներին: Նա նշել է, որ Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում՝ քարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել:
«Ես ձեզ համար թարմացումներ չունեմ, քանի որ դա վերաբերում է այդ գործընթացին: Եվ տեսեք, երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի կալանավորների մարդու իրավունքները», – նշել է Պատելը: