28 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ձգտում է վերաբացել Թուրքիայի հետ սահմանը, մինչդեռ Անկարայի կովկասյան քաղաքականությունը թելադրում է Բաքուն. RFI

Հայաստանը ձգտում է վերաբացել Թուրքիայի հետ սահմանը, մինչդեռ Անկարայի կովկասյան քաղաքականությունը թելադրում է Բաքուն. RFI

ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները Մոսկվայից հեռանալու Երևանի ջանքերի վերջին քայլերն են: Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի հնարավոր վերաբացումը նույնպես կարող է վճռորոշ լինել, թեև դա կարող է ի վերջո կախված լինել Հայաստանի հակառակորդից՝ Ադրբեջանից. գրում է Radio France International-ը:

Ինչպես նշվել է, Հայաստանը նաև ձգտում է նվազեցնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ բացելու իր սահմանը և դեպի ծով ելք չունեցող երկրի համար նոր դարպաս տրամադրելով դեպի արևմտյան շուկաներ:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա թուրքական քաղաքականությանը Կովկասում այսօր ավելի ընդգրկուն հարթություն ձեռք բերել: Դա բացակայող տարրն է», – նշել է Ստամբուլի Տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սինան Ուլգենը:

«Թուրքիան ակնհայտորեն շատ ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և շատ լավ հարաբերություններ՝ Վրաստանի, բայց ոչ՝ Հայաստանի հետ: Եվ դա անախորժություն է, քանի որ մենք նայում ենք Թուրքիայի ընդհանուր քաղաքականությանը Կովկասում»,- պարզաբանել է նա։

Թուրքական սպառազինությունը առանցքային է եղել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հաջողությունների համար: Միջազգային հարաբերությունների մասնագետ Սոլի Օզելը համարում է. «Ադրբեջանի ներկայիս դիրքերը մեծ մասամբ Թուրքիայի ռազմական, հետախուզական օգնության շնորհն է, սակայն Բաքուն թելադրում է Անկարայի կովկասյան քաղաքականությունը: Ինձ համար շփոթեցնող է, որ Թուրքիան չի կարող բացել Հայաստանի հետ սահմաններն՝ Ադրբեջանի վետոյի պատճառով: Հատկապես, եթե իսկապես Ադրբեջանը, այս կամ այն պատճառով, կարծում է, որ իր շահերը կրկին շրջվում են դեպի Ռուսաստան»:

Հոդվածում նաև ընդգծվել է, որ ադրբեջանական Socar էներգետիկ ընկերությունը Թուրքիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է: Այդ պատճառով՝ Բաքուն պահպանում է հզոր տնտեսական լծակ Անկարայի վրա, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման ցանկացած հույս կախված է Ադրբեջանի ղեկավարության ցանկություններից: