Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, միակ պակասող բանը քաղաքական կամքն է, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում:
«Մենք ոգևորվել ենք նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպումով:
Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է:
Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար»,- նշել է Կլաարը։