19 Սեպ
2024
14.8° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոյգուն Իրանում է․ ու՞մ հետ աշխատանքային հանդիպումներ կունենա

Շոյգուն Իրանում է․ ու՞մ հետ աշխատանքային հանդիպումներ կունենա

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի ծրագրված աշխատանքային այցով ժամանել է Իրան։

Թեհրանում նա բանակցություններ կվարի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Շոյգուն հանդիպում կունենա նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։

Բանակցությունները կքննարկեն երկկողմ համագործակցության լայն շրջանակ՝ անվտանգության ոլորտից, մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ. հայտնում է ՌԴ Անվտանգության խորհուրդը։