
Իրանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հրավիրվել են երկրի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին բոլոր դեսպաններին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպման՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետևանքները․ գրում է Nournews գործակալությունը։
«Դեսպաններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հանդիպման են հրավիրված Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։ Այս հանդիպման անցկացումը կարելի է համարել կարևոր ուղերձ` Իսրայելի ահաբեկչական ռեժիմի կողմից իրականացված չարիքին արձագանքելու Իրանի լուրջ ցանկության ֆոնին»,- ասվու է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։