15 Նոյ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն կարող է ընդլայնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը՝ ՀՀ-ի որդեգրած նոր կուրսի ֆոնին. միջազգային մամուլ

ՌԴ-ն կարող է ընդլայնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը՝ ՀՀ-ի որդեգրած նոր կուրսի ֆոնին. միջազգային մամուլ

Շոյգուի այցն Իրան կարող է պայմանավորված լինել մերձավորարևելյան վերջին իրադարձություններով, NEWS.ru-ի հետ զրույցում ընդգծել է փորձագետ Ալեքսանդր Պերենջիև։ Նա չի բացառել Ռուսաստանի և Իրանի միջև լիարժեք ռազմական համագործակցությունը, քանի որ երկրներն «ավելի ու ավելի շատ թշնամիներ են  ձեռք բերում»։

«Թերևս կքննարկեն նաև Հայաստանի հարցը։ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանը կարող է դառնալ ոչ բարեկամ երկիր, սակայն այն սահմանակից չէ Ռուսաստանին, մինչդեռ Իրանի հետ սահման ունի»,- պարզաբանել է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ ռուսական բազայի փոխարեն հայ-իրանական սահմանին կարող են հայտնվել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազաները, որոնք հակաիրանական կառույցներ են։ Պերենջիևի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է կարծիքներ փոխանակել, թե ինչպես փոխազդել, որպեսզի Հայաստանը չվերածվի հակաիրանական պետության։

Փորձագետ Ստանիսլավ Տարասովը նշել է,  որ առաջիկայում նոր ճշգրտումներ են սպասվում Ռուսաստանի և Հայաստանի հետախուզական ծառայությունների միջև գործողությունների համակարգման հարցում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ կզարգանա այդ գործընթացը։ Ըստ ամենայնի՝ Հայաստանը կնեղացնի օպերատիվ տարածքը։

«Ռուսաստանի համար մեկ բան է Հայաստանին դաշնակից համարելը, այլ բան է գործ ունենալ մի երկրի հետ, որը համագործակցության կուրս է սահմանել ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, որոնք պահանջում են, որ Հայաստանը սկսի նվազեցնել Ռուսաստանի ցանկացած ներկայություն իր տարածքում։ Հիմա նկատելիորեն ավելացել են Հայաստանից Ռուսաստանի հասցեին հնչող ոչ բարեկամական հայտարարությունները», – նշել է Տարասովը։