
Բրիտանիայում շարունակվում են անկարգությունները
Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում երեկ շարունակվել են անկարգությունները. գրում է BBC-ն։
Ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա Բելֆասթում, Դարլինգթոնում և Պլիմուտում: Վեց մարդ ձերբակալվել է Պլիմուտում, մի քանի սպա թեթև վնասվածքներ է ստացել բռնությունների հետևանքով, հայտնել է Դևոնի և Քորնուոլի ոստիկանությունը:
Հարավային Բելֆասթում ոստիկանության աշխատակիցների վրա քարեր և մոլոտովյան կոկտեյլներ են նետել։
Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառ է դարձել շաբաթվա սկզբին Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտ քաղաքում երեք երեխաների դանակահարությունը: