ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ Իսրայելի վրա Իրանի հնարավոր պատասխան հարձակման մտավախությունների ֆոնին․ գրում է BBC-ն։
Ըստ Բայդենի` իրեն տեղեկացրել են հնարավոր հարձակման դեպքում Իսրայելին աջակցելու նախապատրաստությունների մասին, մինչդեռ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ իրենք աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ կանխելու էսկալացիան:
Վերջին շաբաթվա ընթացքում երկու երկրների միջև լարվածությունն աճել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, որի համար Իրանը մեղադրել է Իսրայելին և խոստացել «դաժան» հաշվեհարդար տեսնել: Իսրայելը, սակայն, չի ստանձնել սպանության պատասխանատվությունը: