24 Մայ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավթաշենն առավոտից հոսանքազրկված է. ՀԷՑ-ից և ԲԷՑ-ից պարզաբանում են

Դավթաշենն առավոտից հոսանքազրկված է. ՀԷՑ-ից և ԲԷՑ-ից պարզաբանում են

Վաղ առավոտից  Երևանի Դավթաշեն վարչական շրջանը հոսանքազրկված է, ընդ որում` ոչ միայն կենցաղային մակարդակով, այլև ենթակառուցվածքների։ Թեժ գծերին չեն պատասխանում, ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում։

ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանը ABC media-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ է կապված և նրանց պատասխանատվության տիրույթում է։ Նշենք, որ տեխնիկական վթարի պատճառով հոսանքազրկման թույլատրելի 4 ժամն արդեն անցել էր։

ABC media-ի հետ զրույցում Բարձրավոլտ էլեկտրական ցանցերից ասացին, որ խնդիր եղել է և Զովունիի կայանում վթար է տեղի ունեցել, սակայն այժմ խնդիրը վերացված է և ընդգծեցին, որ խնդիրը վերացրել են 3 ժամ 45 րոպեի ընթացքում, այսպիսով փորձելով պատասխանատվությունը վերադարձնել ՀԷՑ-ի դաշտ։

Մենք նորից կապ հաստատեցինք ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ, որը ներկայացրեց ՀԷՑ-ի պաշտոնական պարզաբանումը. «Ս.թ. 06.08-ին ժամը 11:55-ին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատկանող «Զովունի 220/110» կՎ ենթակայանում վթարային անջատման պատճառով ընդհատվել է Դավիթաշեն 2,3,4 թաղամասերի, Քանաքեռավան, Զովունի գյուղ,  ինչպես նաև նշված տարածքների հանրային սեկտորի բաժանորդների էլեկտրամատակարարումը:

Ժամը 15:55-ին վերականգնվել է Քանաքեռավան, Զովունի գյուղի և նշված տարածքների հանրային սեկտորի էլեկտրամատակարարումը:

Այս պահին մնացած տարածքների վթարային վերականգնողական աշխատանքները շարունակվում են»։

Ռազմագերիներ