17 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա   

ՌԴ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա  

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի իշխանությունների հերթական ահաբեկչական գործողությունն է. այս մասին Sputnik ռադիոյի  եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես պարզապես կհիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը, խոսքը հերթական ահաբեկչական գործողության մասին է։ Այն ակնհայտորեն ուղղված է խաղաղ բնակչության դեմ, քաղաքացիական բնակչության դեմ» – ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս իրավիճակում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։

«Ե՛վ ապրումակցում ենք, և՛ ուժ ենք մաղթում, և՛ Աստծո օգնությունն ենք մաղթում։ Որ անհրաժեշտ ամեն ինչ արվում է, դրանում կասկած չկա», – ասել է նա: