
Քամալա Հարիսը և Թիմ Ուոլցը միասին առաջին հանրահավաքն են անցկացրել
Թիմ Ուոլցը որպես Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու առաջին անգամ Քամալա Հարիսի հետ մասնակցել է կուսակցության նախընտրական հանրահավաքին․ գրում է BBC-ն։
Երեքշաբթի երեկոյան Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքի ժամանակ Ուոլցն ասել է, որ իրենց հանրապետական մրցակիցները «անտանելի տարօրինակ են»:
Ուոլցը, ով Մինեսոտայի նահանգապետն է, ելույթ է ունեցել հազարավոր աջակիցների առջև մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հայտարարվեց կուսակցության փոխնախագահի թեկնածու։
Միևնույն ժամանակ, Թրամփի թիմը շտապեց Ուոլցին անվանել «վտանգավոր լիբերալ ծայրահեղական»: