Իրանը համապատասխան կերպով կարձագանքի Իսրայելի գործողություններին․ Փեզեշքիանը՝ Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. տեղեկացնում է ISNA գործակալությունը։
Մակրոնն իր իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիայի սպանությունից հետո տարածաշրջանում լարվածության առնչությամբ: Իրանի նախագահն իր հերթին քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի գործողությունները՝ կոչ անելով նրանց անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը և աջակցությունը Իսրայելին:
«Իրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել Իսրայելի գործողություններին», – հավելել է Իսլամական Հանրապետության նախագահը։