27 Ապր
2025
14° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների․ Գարեգին Խումարյան

Այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հարցազրույցներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ ․

«Տիկնայք և Պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ: Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:

Ինչո՞ւ է սա կարևոր:

Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն»,-կից գրել է Խումարյանը։

Ռազմագերիներ