05 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պահանջել է իր զինվորականներից լքել Ադրբեջանը և Վրաստանը․ ԶԼՄ-ներ

Իսրայելը պահանջել է իր զինվորականներից լքել Ադրբեջանը և Վրաստանը․ ԶԼՄ-ներ

Իսրայելի բանակն արգելել է իր զորքերին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ «Իրանի կողմից հարձակման սպառնալիքների լույսի ներքո»։ ТАСС—ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետական Kan հեռուստառադիոընկերությունը։

Ըստ տեղեկությունների՝ բանակի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել:

Kan -ը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի կողքին, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026