19 Ապր
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական զինանոցում հնդկական «Akash-1S»-ից մինչև Ադրբեջանի մտացածին զիջումը․ միջազգային մամուլ

Հայկական զինանոցում հնդկական «Akash-1S»-ից մինչև Ադրբեջանի մտացածին զիջումը․ միջազգային մամուլ

 Daily News-ն անդրադարձել է օրերս տարածված տեղեկությանը, թե ՀՀ-ն Հնդկաստանից կստանա «Akash-1S» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը մինչև 2024 թվականի վերջը՝ ձեռք բերված համաձայնությունից երկու տարի անց։

Հիշվեցվել է, որ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 720 միլիոն դոլար։

Հնդկաստանը և Հայաստանը զգալիորեն խորացրել են երկկողմ ռազմական համագործակցությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որի ընթացքում Հնդկաստանի ոխերիմ թշնամի Պակիստանը աջակցել է Ադրբեջանին:

«Ռուսաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի զենքի և զինամթերքի հիմնական մատակարարը։ Հայաստանի կառավարությունը Մոսկվայի հետ աճող լարվածության պատճառով այլընտրանքային մատակարարներ է փնտրում։ Անցյալ հոկտեմբերից Երևանը նաև զենքի գնման մի շարք գործարքներ է կնքել ֆրանսիական ընկերությունների հետ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են վերացնել խաղաղ բանակցություններում տրանսպորտային կապերի մասին վիճելի դրույթը: Որոշում է կայացվել գործարքի նախագծից հանել այդ կետը՝ խաղաղ համաձայնագրի ստորագրումն արագացնելու նպատակով», – գրել է Daily News-ը:

Ավելի վաղ վերջին դիտարկմանն անդրադարձել էր նաև Рыбарь տելեգրամյան ալիքը՝ նշվելով, որ ակնհայտորեն Ադրբեջանը գնացել է մտացածին Արցախի բռնազավթումը զիջման՝ հնարավորինս շուտ կոնսոլիդացնելու և աշնանային արտահերթ խորհրդարանական ընտրություններին լեգիտիմություն տալու համար:

«Զանգեզուրի միջանցք» ծրագրից թուրք-ադրբեջանական տանդեմը նահանջել չի ​​պատրաստվում, նշվել է գրառման մեջ:

Ռազմագերիներ