
ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը պատրաստակամություն չի հայտնել օգնություն ցուցաբերել Ռուսաստանին Կուրսկի շրջանի իրադարձություններից հետո
Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովը և Վիկտոր Խրենինը բանակցություններ են վարել մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում։
«Երկու երկրների նախարարները քննարկել են ներկա ռազմաքաղաքական իրավիճակը», – հաղորդել է Բելառուսի ռազմական գերատեսչությունը։
Փորձագետների կարծիքով՝ երկու նախարարները քննարկել են նաև Ուկրաինայոuմ հատուկ ռազմական գործողությանը Մինսկի միջամտության տարբերակը։ Քաղաքագետ Մարատ Բաշիրովը Telegram-ի իր ալիքում ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ, ֆորմալ առումով, Բելառուսը՝ որպես ՀԱՊԿ անդամ, այժմ իրավունք ունի ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։
«ПУЛ Telegram» ալիքը գրել է, որ մինչ այժմ Ուկրաինան և Արևմուտքը մտավախություն չեն ունեցել, որ Մինսկը կմիանա ռազմական գործողություններին Մոսկվայի կողմից, «ինչպես որ չկա Ռուսաստանին աջակցության մտավախություն ՀԱՊԿ անդամներից»։
Հեղինակների խոսքով՝ այս ռազմական դաշինքի անդամներից ոչ մեկը պատրաստակամություն չի հայտնել օգնություն ցուցաբերել Ռուսաստանին Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո։
Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոյին չի զարմացնում այն փաստը, որ ՀԱՊԿ դաշնակիցները չեն շտապում բացահայտորեն Մոսկվային օգնություն առաջարկել Կուրսկի շրջանը պաշտպանելու հարցում։ Հակառակ դեպքում՝ նրանք կարող են ենթարկվել հզոր պատժամիջոցների, և ոչ բոլորն են կարող դիմակայել Արևմուտքի պատժիչ միջոցներին, որոնց բախվել է Ռուսաստանը։