23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զգուշանալով Թրամփից և Ադրբեջանից՝ ձեռնարկությունները խուսափում են COP29-ին մասնակցելուց․ Politico 

Զգուշանալով Թրամփից և Ադրբեջանից՝ ձեռնարկությունները խուսափում են COP29-ին մասնակցելուց․ Politico 

Մի շարք ձեռնարկություններ ծրագրում են բաց թողնել կամ ուղարկել ավելի փոքր պատվիրակություններ այս տարի Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի՝ COP29 կլիմայական գագաթնաժողովին՝ զգուշանալով միջոցառման վայրից և լոգիստիկայից, տեղի ավտոկրատ ռեժիմից, և, թերևս, ԱՄՆ նախագահական ընտություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից․ գրում է Politico-ն։

Ակնկալվում է, որ COP29-ն կանցկացվի ավելի ցածր մակարդակով, քան նախորդ տարի Դուբայում կամ հաջորդ տարի Բրազիլիայում։

Բացի այդ՝ կա Թրամփի գործոնը. կլիմային առնչվող հարցերի վերաբերյալ հոռետես մոտեցում ունեցող հանրապետական թեկնածուն զգալիորեն կխաթարի Բաքվից եկող համաշխարհային արձագանքն ու ուղերձը՝ հաղթելու պարագայում: ԱՄՆ ընտրությունները կանցկացվեն COP29-ից ընդամենն օրեր առաջ:

Ընտրվելու դեպքում՝ Թրամփը խոստացել է ԱՄՆ-ին երկրորդ անգամ դուրս բերել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից։ Դա բիզնեսմենների շրջանում որոշակի թերահավատություն է առաջացնում COP29-ի նկատմամբ, ինչի պատճառով՝ նրանք նախընտրում են մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքի կլիմայի շաբաթվան։ Բացի այդ՝ բնապահպանական խնդիրներով մտահոգված ընկերությունների համար անհանգստացնող են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես սնուցվում է նավթի և գազի արդյունահանումից ստացված եկամուտներով։ Ալիևը հստակ հայտարարել է, որ նավթ և գազ արդյունահանող երկրները, ինչպիսին Ադրբեջանն է, պետք է շարունակեն ներդրումներ կատարել ոլորտում։ Այս հայտարարությունը հակասում է անցյալ տարվա COP28-ի արդյունքին, որում բոլոր երկրները կոչ են արել արագացնել հանածո վառելանյութերից անցումը: