16 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի կողմից աննկատ չեն մնում․ Պուտինը՝ Պաղեստինի նախագահին

Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի կողմից աննկատ չեն մնում․ Պուտինը՝ Պաղեստինի նախագահին

Չնայած հատուկ ռազմական գործողություն վարելու անհրաժեշտությանը, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները աննկատ չեն մնում Ռուսաստանի կողմից․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններում։

Բանակցությունների սկզբում Ռուսաստանի ղեկավարը ջերմորեն ողջունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։

«Մենք իրար չենք տեսել երկու տարի, թեև անընդհատ կապի մեջ ենք, և ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ և ձեր պատվիրակությանը», – ընդգծել է Պուտինը։

«Բոլորին է հայտնի, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, պաշտպանի իր ժողովրդին զենքը ձեռքին, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, իհարկե, աննկատ չի մնում մեր կողմից»-, ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երկարամյա և խորը կապեր ունի արաբական աշխարհի և մասնավորապես Պաղեստինի հետ, ինչը Մոսկվան շատ է գնահատում։

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր հանդիպել ձեզ հետ այստեղ՝ Մոսկվայում և խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի, ներկա իրավիճակի, ինչպես նաև մոտ ապագայի մասին»,- ասել է ՌԴ նախագահը։

«Մենք ձեզ հետ ընդհանուր դիրքորոշում ունենք այն մասին, որ տվյալ խնդրի արմատները գալիս են հեռավոր անցյալից և կապված են նախկինում միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի մակարդակով ընդունված որոշումների անտեսման հետ` կապված անկախ պաղեստինյան պետության ստեղծման հետ», – ասել է նա:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումն այս հարցում «անփոփոխ է»:

«Այն վաղուց է ձևակերպված և ինչ-որ իրավիճակային բնույթ չի կրում։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկարատև, հուսալի, կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի բոլոր որոշումները և, առաջին հերթին, ստեղծել լիարժեք պաղեստինյան պետություն», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Ռազմագերիներ