
Մեկնարկել են ՀԱՊԿ եռօրյա զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում
Կայացել է «Կոբալտ-2024» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մաս կազմող հատուկ նշանակության զորավարժությունների բացման արարողությունը։
Եռօրյա վարժանքներին մասնակցում են ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության, ներքին զորքերի, հատուկ և թմրամիջոցների դեմ պայքարի ծառայությունների, ինչպես նաև շտապ փրկարարական և հրդեհաշիջման կառույցների հատուկ ստորաբաժանումներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից:
Հայաստանի Հանրապետությունն այս զորավարժություններին չի մասնակցում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այս տարի հայտարարել էր, որ Հայաստանը «սառեցրել» է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ին։