Մեծ Բրիտանիայում անկարգությունների 1000 մասնակից է ձերբակալվել
Մեծ Բրիտանիայում հուլիսի 29-ից ի վեր ձերբակալվել է 1024 մարդ՝ ամբողջ թագավորությունում բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Նրանցից 575-ին մեղադրանք է առաջադրվել:
Բողոքի ցույցերը, որոնք հաջորդել են Սաութպորտում երեք փոքրիկ աղջիկների սպանությանը, սկսվել են այն բանից հետո, երբ մուսուլման ներգաղթյալը սխալմամբ մեղադրվել էր հարձակման համար:
Վերջին անգամ Բրիտանիայում անկարգություններ էին եղել 2011 թվականին, երբ ոստիկանները գնդակահարել են սևամորթ տղամարդու: