23 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինվորականներին հետ կանչելուց հետո Իսրայելն Ադրբեջանից հետ է կանչում նաև զենքերը

Զինվորականներին հետ կանչելուց հետո Իսրայելն Ադրբեջանից հետ է կանչում նաև զենքերը

Իսրայելը հետ է կանչել զենքերը, որոնք մատակարարվել են Ադրբեջանին վերջին երկու տարվա ընթացքում։ Այս մասին հայտնել է տելեգրամյան «Канал КСИР» ալիքը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, սակայն պաշտոնական չէ։

Հրապարակման հեղինակները կարծում են, որ զենքի վերադարձի խնդրանքը կարող է կապված լինել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։ Այդ զենքերը կարող են օգտագործվել Իրանի հյուսիսարևմտյան սահմանին իրավիճակը ապակայունացնելու համար:

Նախօրեին Silk Way Airlines ավիաընկերության մեկ այլ բեռնատար ինքնաթիռ Իսրայելից թռել է Ադրբեջան։ Այս տարի եղել են տասնյակից ավելի նման թռիչքներ, սակայն ստույգ տեղեկություններ չկան բեռի բնույթի ու նպատակի մասին։

Հիշեցնենք, որ Իսրայելի  բանակի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով գտնվում են Ադրբեջանում և Վրաստանում պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել ՝ «Իրանի կողմից հարձակման սպառնալիքների լույսի ներքո»։