Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի ռազմական խորհրդական, գնդապետ Ահմադռեզա Աֆշարին մահացել է վերջին շաբաթներին Սիրիայի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ստացած վնասվածքներից․ այս մասին տեղեկացնում է Fars գործակալությունը։
Հարվածի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն իրանական լրատվամիջոցները նշում են, որ Աֆշարին վիրավորվել է հուլիսի վերջից օգոստոսի սկիզբ ընկած հատվածում։