Ավելի շատ ժողովուրդներ են պայքարում առանց արտաքին ճնշման զարգանալու իրավունքի համար․ Պուտինի ներկայացուցիչ
ՀԱՊԿ երկրների անվտանգության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են «Կոբալտ-2024» հատուկ զորավարժությունները։
Դրանց ընթացքում մշակվել են ուժերի և միջոցների խմբավորումների գործողությունների նոր ձևեր և մեթոդներ, փորձարկվել են զենքի, ռազմական տեխնիկայի նոր մոդելներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառման մարտավարական մեթոդներ։
«Մենք տեսնում ենք, թե ինչ արագ է փոխվում աշխարհը, թե ինչպես են ավելի շատ ժողովուրդներ և պետության ղեկավարներ պայքարը հանուն արդարության, ինքնուրույն զարգանալու իրավունքի՝ առանց արտաքին ճնշման։ Մենք պետք է միասին լինենք, մենք պետք է միմյանց կողք լինենք»,- նշել է է ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Անատոլի Սերիշևը վարժանքների փակման արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ-ն հրաժարվել է մասնակցել «Կոբալտ-2024»-ին։