Ուկրաինայի Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ օգոստոսի լույս 16-ի գիշերը Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջանի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են։
Իր Telegram ալիքում նա գրել է, որ տարածաշրջանի 13 բնակավայրերում տեղի է ունեցել 362 պայթյուն։
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների ոչնչացման 21 հաղորդում է ստացել, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը։