Վերընտրվելու դեպքում Թրամփը խոստացել է զանգվածային արտաքսումներ իրականացնել
Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում խոստացել է զանգվածային կերպով արտաքսել նրանց, ովքեր Միացյալ Նահանգներում գտնվելու համար օրինական թույլտվություն չունեն․ գրում է BBC-ն։
Թեև Թրամփի նախընտրական թիմը արտաքսվողների թվի հետ կապված տարբեր պատասխաններ է տվել, նրա փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը այս շաբաթ ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է․ «Սկսենք մեկ միլիոնից»:
Փորձագետները, սակայն, կարծում են, որ այսքան մեծ թվով մարդ արտաքսելու համար կան բազմաթիվ իրավական և գործնական մարտահրավերներ: