22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները մեկնել են Իսրայել` Գազայում հրադադարի առաջխաղացման համար

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները մեկնել են Իսրայել` Գազայում հրադադարի առաջխաղացման համար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ գտնվում է Իսրայելում՝ Գազայում հրադադար հաստատելու նպատակով․ հայտնում է BBC-ն։

Ավելի քան 10 տարվա մեջ Միացյալ Թագավորություն-Ֆրանսիա առաջին համատեղ այցի ընթացքում պաշտոնյաները հանդիպել են Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի և Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ: Նրանք կայցելեն նաև Պաղեստինի օկուպացված տարածքներ։

Պաշտոնյաների այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Դոհայում սկսվել է Իսրայելի ու Պաղեստինի միջև հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլ, իսկ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի բանակցողները հանդիպել են իսրայելական պատվիրակության հետ:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո Իրանին մասնակցությամբ տարածաշրջանային մեծ պատերազմի մտավախություն է առաջացել: