15 Նոյ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ը հայտարարել է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին․ համաժողովին հրավիրված են փորձագետներ շուրջ 80 երկրից

ԱԳՆ-ը հայտարարել է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին․ համաժողովին հրավիրված են փորձագետներ շուրջ 80 երկրից

ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ Երևանում սեպտեմբերի 9-11-ին կանցկացվի «Երևան երկխոսություն» համաժողովը, որին հրավիրված են դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդներ և փորձագետներ ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից. այս մասի հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել` ընդգծելով, որ Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում:

«Մեր տարածաշրջանը բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա: Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ։Երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման են և յուրահատուկ միջոց»,– ասել է Միրզոյանն իր ուղերձում։