21 Սեպ
2024
19.3° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 24 ժամվա ընթացքում հատուկ գործողության գոտում և Ռուսաստանի շրջաններում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 35 անօդաչու թռչող սարք․ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են ֆրանսիական արտադրության Hammer կառավարվող երկու ռումբ և ամերիկյան արտադրության 10 HIMARS հրթիռ։

Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ռուսական ուժերը ոչնչացրել են 30085 ուկրաինական անօդաչու թռչող սարք։