Իսրայելական հարվածի հետևանքով Լիբանանում 10 մարդ է զոհվել
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքում բնակելի շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել․ այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում անելով լիբանանյան NNA գործակալությանը։
Լարվածությունը տարածաշրջանում կտրուկ աճել է վերջին շաբաթներին, երբ հրթիռային հարվածի հետևանքով Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում 12 երեխա և դեռահասներ են սպանվել։ Իսրայելը հարվածների համար մեղադրում է «Հեզբոլլահ»-ին:
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր վեց զոհի և երեք վիրավորի մասին։ Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ Իսրայելը հարվածել է բնակելի տան, որտեղ ապրում էին սիրիացիներ։