Գերմանիան կմնա Ուկրաինայի ամենամեծ աջակիցը ԵՄ-ում
Գերմանիան 2025 թվականին կմնա Ուկրաինայի ամենամեծ աջակիցը ԵՄ-ում. այս մասին հայտարարել են երկրի նախարարների գրասենյակը, գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը։
«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Առաջիկա ամիսներին և տարիներին Գերմանիան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինայի սպառազինության համակարգերը»,- ասել է կառավարության խոսնակը։
Նա ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի Կիևին մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև տանկային և անիվավոր հաուբիցներ առաջիկա ամիսներին։