Ռուսաստանն անհապաղ կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Կիևը հարվածի Կուրսկի ատոմակայանին․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանն անմիջապես կպատասխանի Կուրսկի ատոմակայանին հարվածելու Ուկրաինայի ցանկացած փորձին․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Եթե Կիևի ռեժիմը իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան միջոցներ։ Այդ գործողությունները դիտվում են որպես Միջուկային ահաբեկչության ակտերը ճնշելու մասին կոնվենցիայի ուղղակի խախտում », – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: