22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները

Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը.  այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում անելով  ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութերին։

«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ- ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան։