Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին
Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախաշեմին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։
«BRICS-ին միանալ ցանկացողները երկար հերթ են կազմել: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել։ Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, բայց սա նույնպես գործընթաց է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն պաշտոնապես հայտ է ներկայացրել կազմակերպությանը միանալու համար։