21 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն կկարգավորի ՀՀ-ի հետ հարաբերությունները, սակայն հայկական կողմը որևէ պահանջ չպետք է ունենա

Բաքուն կկարգավորի ՀՀ-ի հետ հարաբերությունները, սակայն հայկական կողմը որևէ պահանջ չպետք է ունենա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականին առանցքային է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու համար պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Известия-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ արդյունքը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ը եռակողմ համաձայնագիրն էր։

Բազմաթիվ հանդիպումներ են եղել նաև ռուսական կողմի մասնակցությամբ՝ 2020-2022 թվականների հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում։

Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանը միտված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն բոլոր անհիմն պահանջները, որոնք թելադրված են հայկական կողմից երկար տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերացվեն։ Սա չպետք է լինի հայտարարությունների և դեկլարացիաների մակարդակով, այլ պետք է արտացոլվի իրավական ձևաչափով»,- ընդգծել է նա։