Ռուսաստանի և Չինաստանի վարչապետները կհանդիպեն Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը և Չինաստանի Ժողովրդական հանրապետության վարչապետ Լի Ցյանգը Մոսկվայում կքննարկեն երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր․ հայտնում է РИА Новости-ն , հղում անելով ՌԴ վարչապետի աշխատակազմին։
«Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-չինական հարաբերությունների զարգացման ընթացիկ հարցերը՝ շեշտը դնելով գործնական գործակցության, հումանիտար և միջտարածաշրջանային խնդիրների վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։